Գնդապետ Միհրան Մախսուդյանը ծանր վնասվածքներով գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում
copy image url

Գնդապետ Միհրան Մախսուդյանը ծանր վնասվածքներով գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում

Ներքին 11 ամիս առաջ - 19:03 24-04-2024
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին:

Գնդապետը այժմ ծանր վնասվածքներով գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում, իսկ ոգին անկոտրում է: Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են, և պատասխան կտան օրենքի առաջ իշխանափոխությունից հետո, իսկ ովքեր դեռ չեն արատավորել իրենց անունը մեր քաղաքացիների դեմ հանցագործություններով, խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը՝ դա նվազագույնն է, որ դուք կարող եք այսօր անել ձեր երկրի համար»:

Ամենից շատ դիտված