Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում
copy image url

Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում

Ներքին 2 տարի առաջ - 15:33 18-03-2023
ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը վատացել է։ Այս մասին գրում են լրատվամիջոցները։

Նշվում է, որ այս պահին դերասանուհին գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

Լուսինե Կիրակոսյանն անցել է համապատասխան հետազոտություններ, ինչից հետո նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։