Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածների կյանքերը․ Բայդեն
copy image url

Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածների կյանքերը․ Բայդեն

Արտաքին Ներքին 11 ամիս առաջ - 16:01 24-04-2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին հանդես է եկել ուղերձով, որը ներկանացնում ենք ստորև․

«Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածների կյանքերը և վերահաստատում մեր խոստումը՝ երբեք չմոռանալ այդ մասին: Դաժանության արշավը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ օսմանյան իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին և հասարակական առաջնորդներին: Հաջորդ օրերին, ամիսներին և տարիներին մեկուկես միլիոն հայ տեղահանվեց, սպանվեց կամ ուղարկվեց մահվան, որի արդյունքում ընտանիքները ընդմիշտ ավերվեցին, իսկ սերունդները ընդմիշտ փոխվեցին:

Սգալով այս ողբերգության համար՝ մենք արժանին ենք մատուցում նաև հայ ժողովրդի տոկունությանը։ Վերապրելով մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը՝ վերապրածները սկսեցին ավելի լավ ապագա կառուցել մեր աշխարհի համար: Ցուցաբերելով խիզախություն և նպատակասլացություն՝ նրանք վերականգնեցին իրենց կյանքը։ Նրանք պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք ամրապնդեցին ազգերի միասնությունը ամբողջ աշխարհում, ներառյալ մեր սեփականը: Եվ նրանք պատմում էին իրենց պատմությունները՝ ապահովելու համար, որ 109 տարի առաջ այս օրը սկսված զանգվածային վայրագությունները այլևս երբեք չեն կրկնվի։

Սա մնում է մեր հանդիսավոր երդումը։ Այսօր և ամեն օր Միացյալ Նահանգները շարունակելու է պաշտպանել մարդու իրավունքները և հանդես գալ անհանդուրժողականության դեմ: Մենք կշարունակենք հանդիպել ատելությունն ու սարսափը հույսով և ապաքինմամբ: Մենք շարունակելու ենք աջակցել բոլոր նրանց, ովքեր ձգտում են ապագայի, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապրել արժանապատվությամբ, անվտանգությամբ և հարգանքով», – հաղորդում է Սպիտակ տունը: