Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզի բժշկական կենտրոններում էր
copy image url

Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզի բժշկական կենտրոններում էր

Ներքին 11 ամիս առաջ - 18:11 22-04-2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Մարզպետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Արմավիրի, Մեծամորի, Էջմիածնի բժշկական կենտրոններում:

Արմավիրի բժշկական կենտրոնում Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է նորաբաց ինֆեկցիոն բաժանմունքի հնարավորություններին, վերակառուցվող ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղում` հետևել շինարարական աշխատանքների ընթացքին:

Ներկայացվել են բժշկական կենտրոնների բաժանմունքների աշխատանքները, մատուցվող ծառայությունների ծավալը, որակն ու խնդիրները:

Շրջայցից հետո նախարարը մարզպետի և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն:

Անահիտ Ավանեսյանին է ներկայացվել մարզի բժշկական կազմակերպությունների առողջապահական եռամսյա ցուցանիշները, կատարողականները:

Նախարարը կարևորել է մարզի բժշկական ենթակառուցվածքների, շենքային պայմանների արդիականացումն ու վերազինումը, այդ ուղղությամբ տրվել են հանձնարարականներ:

Ամենից շատ դիտված