Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա
copy image url

Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա

Արտաքին 1 տարի առաջ - 16:40 17-04-2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա, եթե այն ընդունվի։

«Ես վետո կդնեմ այս օրենքի վրա, ինչպես անում եմ այլ օրենքների հետ կապված, որոնք հակասում են Եվրամիության ռազմավարությանը և առաջարկություններին», - ասել է Զուրաբիշվիլին BBC-ի հետ հարցազրույցում։

Սակայն, Զուրաբիշվիլիի խոսքով, ինքը վստահ է, որ խորհրդարանական մեծամասնությունը կհաղթահարի իր վետոն: Չնայած դրան, նախագահը կարծում է, որ վետոն պետք է կիրառել, որպեսզի «ժողովրդի ձայնը լսելի լինի»։

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին») օրենքի նախագիծը:

Ամենից շատ դիտված