Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
copy image url

Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Արտաքին 1 տարի առաջ - 17:17 12-04-2024
ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի հայտարարությունները, թե Փարիզը հետաքրքրված չէ Ռուսաստանի ղեկավարության հետ երկխոսության հանդեպ, անընդունելի են։

«Ապրիլի 12-ին Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պիեռ Լևին կանչվել է ՌԴ ԱԳՆ»,- ասվում է ԱԳՆ կայքում։