Անտանելի հոտով ժանգագույն կեղտաջուր է հոսում ծորակից․ բնակիչներն ահազանգում են

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:00 10-04-2024
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արդեն մի քանի ժամ ծորակից կեղտաջուր է հոսում։

Oragir.News-ին ահազանգած քաղաքացին պատմեց, որ մի քանի ժամ փորձում են կապ հաստատել «Վեոլիա Ջրի» հետ, սակայն զանգերն անպատասխան են մնում։

«Քիչ առաջ վերջապես կարողացա կապ հաստատել «Վեոլիա Ջրի» թեժ գիծ, ասում են՝ մի փոքր սպասեք, շուտով կկարգավորվի, բայց դեռ նույն վիճակն է։ Անհնար է ջրից օգտվել»,- ասաց բնակիչներից մեկը։

Նույն վարչական շրջանի մեկ այլ բնակիչ էլ ասաց, որ դեռ գիշերն է նկատել ջրի հետ կապված խնդիրը։

«Ծորակը բացեցի, անտանելի հոտ էր գալիս ու ժանգագույն ջուր հոսում։ «Վեոլիա Ջուրը» պատուհաս է դարձել մեր գլխին։ Կա՛մ առանց զգուշացնելու անջատում են, կա՛մ էլ կեղտաջրով թունավորում։ Ո՛չ լվացք ենք կարողանում անել, ո՛չ ջուր խմել։ Ստիպված խանութից ենք ջուր գնել, մինչև հարցը կարգավորվի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ