Կրակոցների հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի տանիքն ու պատուհանը
copy image url

Կրակոցների հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի տանիքն ու պատուհանը

Ներքին 1 տարի առաջ - 14:25 09-04-2024
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:

Ամենից շատ դիտված