Երեկ՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 37-ամյա Հրաչ Հ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջան քաղաք ընթանալիս՝ թունելի վերջնամասում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևանի բնակիչ, 48-ամյա Հովիկ Ա.-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Honda-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 45-ամյա Սուսաննա Խ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում