Գերմանիայի կանցլերն ասել է, թե երբ կավարտվի պատերազմն Ուկրաինայում
copy image url

Գերմանիայի կանցլերն ասել է, թե երբ կավարտվի պատերազմն Ուկրաինայում

Արտաքին 1 տարի առաջ - 22:15 06-04-2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել Արևմուտքին շարունակել աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում՝ շաբաթ օրը հայտարարելով, որ Գերմանիան չի զիջելու Կիևին աջակցելու իր ջանքերը, հայտնում է Reuters-ը։

Ելույթ ունենալով Բուխարեստում եվրոպացի սոցիալ-դեմոկրատների ժողովում՝ Շոլցն ասել է, որ ցանկացած էսկալացիա, ներառյալ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր հակամարտությունը կանխելու լավագույն միջոցը «արդյունավետ զսպումն է»:

«Ուկրաինայում պատերազմը կավարտվի այն պահին, երբ նախագահ Պուտինը որոշի դուրս բերել իր զորքերը։ Սակայն նա այս որոշումը կընդունի միայն այն դեպքում, եթե հասկանա, որ չի կարող հաղթել պատերազմը մարտի դաշտում»,- ասել է Շոլցը, ում երկիրը մինչ այժմ Ուկրաինային տրամադրել է 28 միլիարդ եվրո ռազմական աջակցություն։

«Այդ պատճառով մենք՝ եվրոպացիներս, ավելի շատ ներդրումներ ենք կատարում մեր անվտանգության և պաշտպանության համար, որպեսզի ոչ ոք չհամարձակվի հարձակվել մեզ վրա։ Դա նաև նշանակում է մի կողմ դնել նեղ անձնական շահերը և կառուցել ուժեղ և իսկապես եվրոպական պաշտպանական արդյունաբերություն»,- հավելել է նա:

Ամենից շատ դիտված