Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտնել է, որ Գազայի հատվածում մոտ 9000 հիվանդ անհապաղ տարհանման կարիք ունի:
«Գազայի ամբողջ տարածքում գործում է ընդամենը 10 հիվանդանոց, և հազարավոր հիվանդներ առաջվա պես զրկված են բժշկական օգնությունից», - գրել է Գեբրեյեսուսը X-ի իր միկրոբլոգում:
ԱՀԿ-ի տվյալներով՝ նախքան պատերազմը Գազայում գործում էր 36 հիվանդանոց։
«Մոտ 9000 հիվանդի անհրաժեշտ է անհապաղ տարհանել արտերկիր՝ կենսականորեն անհրաժեշտ բժշկական ծառայություններ ստանալու՝ ներառյալ քաղցկեղի, երիկամների դիալիզի, այլ քրոնիկական հիվանդությունների, ռմբակոծության հետևանքով ստացած վնասվածքների ապաքինման համար»,- հավելել է Գեբրեյսուսը: