Թուշեթիում ձնահյուս է տեղի ունեցել. տուժածներ չկան

Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:11 29-03-2024
Վերջին օրերին մի քանի ծանր դեպքեր են գրանցվել վրացական լեռներում։ Օրեր առաջ Բակուրիանիում ձնահյուսի հետևանքով զոհվել էր տեղի 48-ամյա բնակչուհին, ով զբոսաշրջիկների հետ բարձրացել էր լեռը։ Նրա մարմնի որոնումները հետաձգվել են նոր փլուզման սպառնալիքի պատճառով։

Հանրապետության տարբեր շրջաններում մի քանի փոքր ձնահյուսեր են տեղի ունեցել, այդ թվում՝ Թուշեթիում։ Մասնագետները զգուշացնում են լեռնադահուկային սպորտի վտանգների մասին, քանի որ ջերմաստիճանը, օրինակ Սվանեթիում, այս շաբաթ կբարձրանա մինչև +16, իսկ Գուդաուրիում կայուն +5 է, դա կարող է առաջացնել ձյան տեղումներ։

Նախնական տեղեկություններով՝ քննարկում է սկսվել լեռնադահուկային հանգստավայրերում ճոպանուղիների աշխատանքների կանգնեցման մասին, սակայն ձմեռային սեզոնի ավարտի ստույգ ժամկետը դեռևս չի նշվում։

Ամենից շատ դիտված