Հրդեհ Այնթապ գյուղում․ տուժածներ չկան․ ԱԻՆ
copy image url

Հրդեհ Այնթապ գյուղում․ տուժածներ չկան․ ԱԻՆ

Ներքին 3 տարի առաջ - 23:40 11-06-2021

Հունիսի 11-ին՝ ժամը 16:09-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի թիվ 14 նրբանցքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այնթափ գյուղի 13-րդ փողոցի թիվ 14 նրբանցքի տնակներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել` 18:45-ին:

Այրվել են տնակը գույքով՝ 36 քմ, տնակին կից ծածկի փայտե կառուցատարրերը՝ մոտ 18 քմ և մոտ 300 քմ խոտածածկույթ: