Բաքվի դատարանը Իրանի քաղաքացուն լրտեսության մեղադրանքով 12 տարվա ազատազրկման դատապարտեց
copy image url

Բաքվի դատարանը Իրանի քաղաքացուն լրտեսության մեղադրանքով 12 տարվա ազատազրկման դատապարտեց

Արտաքին 1 տարի առաջ - 23:35 28-03-2024
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Իրանի քաղաքացի Մոհամմադ Գաեդիին 12 տարվա ազատազրկման դատապարտեց լրտեսության մեղադրանքով։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Իրանցին ձերբակալվել է անցյալ տարվա մարտին։

Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը պնդում է, որ իրանցին «օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների հանձնարարությամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկություներ է հավաքագրել՝ ի վնաս Ադրբեջանի անվտանգության, մասնավորապես՝ անձնական տվյալներ ձեռք բերելով ադրբեջանցի իրավապահների մասին, անձնական կապեր հաստատելով, նրանց ներգրավելով համագործակցության մեջ»։

Ամենից շատ դիտված