Աննա Հակոբյանն առաջարկում է իր հետ ընթրել՝ վճարելով 1 մլն դրամ
copy image url

Աննա Հակոբյանն առաջարկում է իր հետ ընթրել՝ վճարելով 1 մլն դրամ

Ներքին 1 տարի առաջ - 19:47 27-03-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնել է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիք, որին մասնակցել ցանկացողները պարտադիր պետք է 1 միլիոն դրամ վճարեն։

Բարեգործական ընթրիքը տեղի է ունենալու ապրիլի 14-ին «ԱրմԱս» գինու գործարանում։

Հիմնադրամից հայտնում են՝ ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին:

«Ընթրիքը կուղեկցվի ETHNO COLORS բենդի էթնիկ հայկական և ժամանակակից պարային կատարումներով, կայացած և սկսնակ կին գործարարների ելույթներով, վիճակահանությամբ կխաղարկվեն նվերներ:

Ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել տոմս, որի արժեքը 1 մլն ՀՀ դրամ է։ Այն կփոխանցվի ՀՀ մարզերում գործունեություն ծավալող որևէ սկսնակ կին գործարարի»,- նշված է հայտարարության մեջ:

Նշենք, որ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաննի կինն է՝ Աննա Հակոբյանը, իսկ հոգաբարձուների խորհդի նախագահը ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Փաստացի սույն տիկնոջ հետ ընթրիքը արժենալու է 1 միլիոն դրամ։ Ու չնայած նրան, որ հիմնադրամից հայտնում են՝ նշված գումարն ուղղվելու է մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին, մարդկանց մոտ թերահավատություն կա, քանի որ շատերը Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը համարում են «կոռուպցիայի օջախ»՝ պնդելով, որ անանուն միլիոնավոր դոլարներ են նվիրվում, միևնույն ժամանակ որևէ հաշվետվություն առկա չէ։

Ամենից շատ դիտված