Crocus-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 139-ի. Ալեքսանդր Բաստրիկին
copy image url

Crocus-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 139-ի. Ալեքսանդր Բաստրիկին

Արտաքին 1 տարի առաջ - 23:16 25-03-2024
Azatutyun.am-ի փոխանցմամբ՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 139-ի, նրանցից 75-ի ինքնությունը պարզվել է, 182 մարդ վիրավորվել է։ Այդ մասին այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։

«Հարձակման հետևանքով զոհվել է 139 մարդ, նրանցից 75-ի ինքնությունը պարզվել է։ Զոհվածների թվում կան երեք երեխաներ։

Մահացածների նույնականացումը շարունակվում է»,- ասել է Բաստրիկինը։

Քննչական կոմիտեի ղեկավարի խոսքով՝ 182 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։

«Մենք գիտենք, թե ում ձեռքով է այդ վայրագությունը կատարվել Ռուսաստանի և մեր ժողովրդի նկատմամբ։ Բայց մեզ հետաքրքրում է, թե ով է պատվիրատուն»,- ասել է նախագահը։

«Մեր հետախուզական ծառայությունների և իրավապահ մարմինների համատեղ աշխատանքի ընթացքում մենք պետք է ստանանք մի շարք հարցերի պատասխաններ»,- այսօր ասել է նախագահ Պուտինը։

Ամենից շատ դիտված