Ես հակված եմ մտածել, որ իմ հաստիքի կրճատումը իմ քաղաքական հայացքների պատճառով է. Գյումրի ԲԿ-ի հոգեբանն ահազանգում է

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:54 25-03-2024
Գայանե Բաղդասարյանը 2014 թվականից մինչեւ 2023 թվականի մայիս ամիսը Գյումրի բժշկական կենտրոնում աշխատել է որպես կլինիկական հոգեբան։

Տիկին Գայանեի հաստիքը կրճատել են, բայց որևէ հիմնավոր պատճառ չեն ներկայացրել, թե ինչու։

Գայանե Բաղդասարյանը Oragir.News-ի հետ զրույցում ներկայացրել է մանրամասներ և ընդգծել, որ հակված է կարծել, որ իր հաստիքի կրճատումը կարող էր լինել բացառապես քաղաքական հայացքների պատճառով, որովհետև այդքան հաստիքների մեջ միայն իր հաստիքն է կրճատվել։

Oragir.News-ը կապ է հաստատել նաեւ Գյումրի ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանի հետ։ Վերջինս նախ ասաց, որ քանի որ դատական պրոցեսներ են գնում, չի ուզում կանխավ ինչ-որ բան ասել։

«Ժամանակը կգա ես ձեզ պատրաստ եմ պարզաբանել ամեն ինչ, փաստերով կխոսենք։ Կրճատում է եղել, որովհետև այս պահին նպատակահարմար չենք գտել, որ այդ հաստիքը լինի։ Հիվանդանոցը ծախսեր ունի, մինուսով ենք աշխատել»,-հայտարարեց Գյումրի ԲԿ-ի տնօրենը։

Կլինիկական հոգեբանի հաստիքի համար գումար չկա, բայց հոգեբանին կրճատելուց ընդամենը 2-3 ամիս անց՝ լոգոպեդ են ընդունում աշխատանքի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ