Բուհերի միավորումը պետք է կազմակերպել այնպես, որ չվնասի որոշ թիրախային խմբերի. ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:52 18-03-2024
Օրերս Նիկոլ Փաշինյանը ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում հայտարարել է, որ բուհերի բոլոր շենքերը պետք է համախմբվեն մի կազմակերպության մեջ, և եկամուտը գնալու է Ակադեմիական քաղաքին։ Նա մասնավորապես շեշտել է, որ Ակադեմիական քաղաքը չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի հետ։

«Այն, որ բուհերը պետք է խոշորանան, շատ կարևոր է, և դա պահանջում է բուհերի միջազգային վարկանիշավորում։ Ինչքան բուհերը խոշոր են, այնքան իրենք մեծ հավակնություն ունեն միջազգային վարկանիշային բարձր տեղեր գրավելու։ Եվ այս առումով դա բավականին ճիշտ գործընթաց է»,-նման կարծիք հայտնեց ՀՊՏՀ տնօրենը։

Կարեն Պետրոսյանի խոսքով՝ ծրագիրը շատ կարևոր է կրթության որակի բարելավման տեսանկյունից, բայց պետք է կազմակերպել այնպես, որ չվնասի որոշ թիրախային խմբերի, մշակույթին և արժեքներին։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC