Բաքվում կայացել է Թուրքիայի, Արդբերջանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը
copy image url

Բաքվում կայացել է Թուրքիայի, Արդբերջանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը

Արտաքին 1 տարի առաջ - 20:53 15-03-2024
Մարտի 15-ին Բաքվում կայացել է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Արտգործնախարարների հանդիպումն ընթացել է մամուլի համար փակ ռեժիմով։ Նշվում է, որ կողմերը քննարկել են եռակողմ համագործակցության հարցում արձանագրված առաջընթացը, տարածաշրջանային և համաշխարհային վերջին զարգացումները։

Բացի վերոնշյալ հարցերից քննարկվել են նաև տնտեսության, առևտրի, ներդրումների, տրանսպորտի, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտին առնչվող նոր նախագծեր։

Ամենից շատ դիտված