Ռուսաստանը հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է, և դա գործնականում չի իրացվել. Փաշինյան
copy image url

Ռուսաստանը հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է, և դա գործնականում չի իրացվել. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:37 12-03-2024
Հայտարարությունների մակարդակով հիմա Ռուսաստանն ասում է, որ մենք չենք պատրաստվում այս տարածաշրջանից հեռանալ, այսինքն՝ ակնհայտորեն այդպես ասում է: Բայց ես գիտեմ, որ Ռուսաստանը մեզ ասել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը և Հայաստանի տարածքը դե յուրե իրենց համար կարմիր գիծ է: Հիմա եկեք համեմատենք այս երկու հայտարարությունները: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քննարկումներին, թե ՌԴ-ն հեռանում է ՀՀ-ից, և ՌԴ-ից հնչող հակառակ հայտարարությանը, թե Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից:

«Ես կարող եմ ավելացնել, որ Ռուսաստանը հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է, և դա գործնականում չի իրացվել, հետևաբար չեն կարո՞ղ մարդիկ մտածել, որ ձեր ասած հայտարարությունը նույնպես ընդամենը հայտարարություն է, և ո՞վ է ասել, որ այդ հայտարարությունն իրացվելու է:

Երկրի և հարաբերությունների ռեպուտացիան ամենակարևոր բանն է, որովհետև հայ ժողովուրդն իր դաժան պատմության ընթացքում մի անգամ առերեսվել է այդ իրավիճակի հետ դարասկզբին: Դրա հետևանքներն ի՞նչ են եղել՝ բոլորս գիտենք: Եվ այդ կարմիր գծի հետ կապված իրադրությունը մեզ համար կարմիր տագնապի լույս է, որ այստեղ մի բան այն չէ:

Էլի եմ ասում՝ գնացել ենք այդ հարցի հետևից, փորձել ենք հասկանալ՝ ե՞ս եմ այդ պրոբլեմը, մե՞նք ենք այդ պրոբլեմը, ի՞նչն ենք սխալ անում, կարո՞ղ է՝ այս ենք սխալ անում, այն ենք սխալ անում:

Եվ Ձեր հարցի պատասխանը դա է, որ եթե մի հայտարարություն այդ մակարդակում այդ ձևաչափով կարող է մնալ անհետևանք, ուրեմն ցանկացած հայտարարություն կարող է մնալ անհետևանք: Եթե մի հայտարարություն իրականության մեջ կարող է դրսևորվել ուղիղ հակառակ իմաստով, այլ ֆորմատով, ուրեմն այդ ֆորմատով ասածն առավել ևս կարող է դրսևորվել հակառակ իմաստով: Սա է իմ տպավորությունը»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ