Կյանքիս ընթացքում այնքա՜ն մերժումներ եմ ստացել, բայց ես դրանցից ուժեղ եմ դարձել. Անուշ Մկրտչյանի պատմությունը

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:59 08-03-2024
32-ամյա Անուշ Մկրտչյանը հաշմանդամություն ունի, ինչի հետեւանքով դժվարությունների է հանդիպել։

Oragir.News-ի հետ զրույցում Անուշը պատմել է հիասթափության, մերժումների մասին, բայց այսօր Անուշը դժվարությունները թողել է մի կողմ, հիմա արդեն ինքը այնքան է կոփվել ու կայացել, որ պատրաստ է իր հաջողված փորձով ու խորհուրդներով քաջալերել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Անուշ Մկրտչյանը հաշմանդամություն ունի`ոսկրային հիվանդության պատճառով ձեռքերի սահմանափակ շարժունակություն ունի, ասում է՝ յուրաքանչյուր մարդ պետք է իր թերությունն առավելություն դարձնի ու երբեք չնահանջի:

«Ես իմ կյանքի ընթացքում այնքա՜ն մերժումներ եմ ստացել, բայց ես դրանցից ուժեղ եմ դարձել»,-ասաց մեր զրուցակիցը։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված