Ռաֆայել Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակն է տարել օլիմպիական վարկանիշային մրցաշարում
copy image url

Ռաֆայել Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակն է տարել օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Սպորտ 1 տարի առաջ - 20:09 08-03-2024
80 կգ քաշային կարգում հանդես եկող Ռաֆայել Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակն է տարել Իտալիայում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայ բռնցքամարտիկն առավելության է հասել Բելգիայի ներկայացուցիչ Նոա Հաջիտի նկատմամբ: Առաջին մենամարտում Հովհաննիսյանը հաղթել էր կանադացի Կեվեն Բիսեջուրին:

Համաշխարհային վարկանիշային մրցաշարին հայտավորվել է 113 երկրի բռնցքամարտիկ: Այս տարի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն կիսաեզրափակիչ դուրս եկած բռնցքամարտիկները։

Ամենից շատ դիտված