Ալիևն օկուպացված Արցախում հատուկ ներկայացուցիչներ է նշանակել
copy image url

Ալիևն օկուպացված Արցախում հատուկ ներկայացուցիչներ է նշանակել

Արտաքին 1 տարի առաջ - 16:05 07-03-2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հատուկ ներկայացուցիչներ է նշանակել օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչպես նաև որոշ շրջաններում:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հրամանի համաձայն՝ Ստեփանակերտում, Մարտակերտում և Իվանյանում հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Էլչին Յուսուբովը։

Մեկ այլ հրամանագրով Էմին Հուսեյնովը նախագահի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Մարտունու, Ակնայի և Վարանդայի շրջաններում։