Երեկ՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Արտյոմ Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Դիմիտրով գյուղի վարչական տարածքում, Դիմիտրովի կամրջի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է քարերին, ապա՝ հողաթմբին, և հայտնվել ջրահեռացման «կանալում»։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում։