Բարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները․ քննական գործընթացին հետևել է Սուրեն Պապիկյանը
copy image url

Բարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները․ քննական գործընթացին հետևել է Սուրեն Պապիկյանը

Ներքին 1 տարի առաջ - 13:26 27-02-2024
Փետրվարի 27-ին ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Բարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները և գրանցել բարձր արդյունքներ:

Ամենից շատ դիտված