Վազգեն Սարգսյանի 65-ամյակի միջոցառումների անցկացման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացվել
copy image url

Վազգեն Սարգսյանի 65-ամյակի միջոցառումների անցկացման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացվել

Ներքին 1 տարի առաջ - 19:52 26-02-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին որոշում է կայացրել պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,-ասվում է որոշման մեջ:

Ամենից շատ դիտված