Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը մարտի 1-ից փակվելու է
copy image url

Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը մարտի 1-ից փակվելու է

Ներքին 1 տարի առաջ - 23:30 24-02-2024
Գյումրիում լուրեր են պտտվում, որ «Հոկտեմբեր» կինոթատրոնը մարտի 1-ից փակվելու է։ Ըստ շրջանառվող լուրերի`կինոթատրոնի շենքը զվարճությունների կենտրոնի է վերածվելու։

Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնի տնօրեն Ներսես Մարգարյանից։ Մարգարյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ ամսի 1-ից կինոթատրոնը փակվելու է։

«Ամսի 1-ից կինոթատրոնը փակվելու է՝ պայմանավորված վերանորոգման աշխատանքներով։ Կինոթատրոնը վերանորոգումից հետո չի փակվելու, ընդհակառակը՝ 2 դահլիճ է լինելու, նախկին մեկի փոխարեն»,-հայտարարեց Ներսես Մարգարյանը։

Դեռ ինը ամիս առաջ Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքի օտարման մասին աղմուկ բարձրացավ։ Մամուլում անգամ անուններ շրջանառվեցին։ Տեղեկություն տարածվեց, որ շենքը ձեռք է բերել շվեցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը, ով Գյումրիի պատմական միջուկում տարբեր շինություններ ունի։

Հետո գործարար Արման Սահակյանի անունն էլ շրջանառվեց։ Այս պահի դրությամբ Սահակյանի անվան հետ է կապվում «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքը։ Գյումրեցիները դժգոհում են, որ կինոթատրոնի շենքը վերածել են առևտրի կենտրոնի։ Խոսակցություններ կան, որ շենքի տանիքում ուզում են լողավազան և սրճարան սարքեն։ Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետարանը 2003 թվականին ավագանու որոշմամբ «Հոկտեմբեր» կինոթատրոնը վաճառքով օտարել էր «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին։

2003 թվականին (այդ ժամանակ Գյումրու քաղաքապետը Վարդան Ղուկասյանն էր), ավագանու որոշմամբ վաճառվել է ընդամենը 25.000.000 դրամով, երբ դրա կադաստրային արժեքը 2004թ. դրությամբ կազմել է 203.918.820 ՀՀ դրամ:

Ամենից շատ դիտված