Ֆրանսիական կինոթատրոնը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
copy image url

Ֆրանսիական կինոթատրոնը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Ավելին 3 տարի առաջ - 23:18 13-07-2021

Ֆրանսիայի հարավում գտնվող Էդեմ կինոթատրոնը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենահին գործող կինոթատրոն: Այս մասին հուլիսի 13-ին հայտնել է Francetvinfo- ն:

«Ավելի քան երկու տարվա հետազոտությունների արդյունքում այս վարչական գործը գտավ իր պարգևը», - ասել է կինոյի պահպանման և խթանման Les lumieres de l'Eden ասոցիացիայի ղեկավար Միշել Կորնիլը:

Էդեմը բացվել է 1889 թվականի հունիսի 15-ին, Միջերկրական ծովի Լա-Սյոտա նավահանգստում: Սկզբնական շրջանում կինոթատրոնում տեղի էին ունենում թատերական ներկայացումներ, համերգներ և նույնիսկ բռնցքամարտի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հանդիպումներ:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված