«Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ»-ի աշխատակիցը 3-րդ հարկից ընկել է վերելակի հորանը․ նրան հոսպիտալացրել են. shamshyan.com
copy image url

«Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ»-ի աշխատակիցը 3-րդ հարկից ընկել է վերելակի հորանը․ նրան հոսպիտալացրել են. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 19:13 23-02-2024
Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ փողոցում գործող «Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ում քաղաքացին ընկել է վերելակի հորանը։

Մինչ փրկարարների ժամանումը տուժածը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել հորանից, ապա շտապօգնության բժիշկները նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել ու տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Պարզվել է, որ տուժածը, ում ինքնությունը ճշտվում է, նշված ինստիտուտի աշխատակից է, ով 3-րդ հարկում աշխատանքներ իրականացնելիս անզգուշությամբ ընկել է վերելակի հորանը և հայտնվել 1-ին հարկում գտնվող խցիկի վրա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված