Տիգրան Շոխոյանը նշանակվել է ՔԿ-ի Արարատի մարզային քննչական վարչության պետ
copy image url

Տիգրան Շոխոյանը նշանակվել է ՔԿ-ի Արարատի մարզային քննչական վարչության պետ

Ներքին 1 տարի առաջ - 12:10 22-02-2024
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Տիգրան Շոխոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից:

Տիգրան Հարությունի Շոխոյանի կենսագրությունը

Ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 14-ին, Երևան քաղաքում:
2012թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան:
2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեությունը
2012-2013թթ. - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի Հարավ-Արևմտյան թաղամասի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազոր
2013-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի քննիչ
2014-2018թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ
2018-2019թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ
2019-2021թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, ապա՝ պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ)
2021-2024թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ)

Պարգևները
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Ամենից շատ դիտված