Գիտեինք` արտագնա աշխատանքի մեկնածներին հարկելը վատ արձագանք կունենա, բայց ոչ այսպես էմոցիոնալ
copy image url

Գիտեինք` արտագնա աշխատանքի մեկնածներին հարկելը վատ արձագանք կունենա, բայց ոչ այսպես էմոցիոնալ

Ներքին 1 տարի առաջ - 15:35 21-02-2024
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը խորհուրդ է տալիս մոռանալ «խոպանչի» բառը։

«Այդ մարդկանց անունն արտագնա աշխատող է, եկեք «խոպանչի» բառը մեր լեքսիկոնից հանենք», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով այսօր մարտունեցիների բողոքի ակցիային։

Բադասյանը վստահեցրեց, թե արտագնա աշխատողներին հարկելու մասին որոշումն ընդունվել է 2018 թվականից առաջ։

«ՊԵԿ-ը պարտավորություն է կրում իրականացնել հարկային վարչարարություն, ես կարծում եմ, որ որոշակի եկամուտների տեսակների մասով ու որոշակի սահմանաչափով կարող են կիրառվել արտոնություններ, այդ մասով մենք Ֆինանսների նախարարության հետ սկսել ենք որոշակի կոմունիկացիա, հետևաբար, անհանգստանալու, չափազանցելու, ինչ-որ քաղաքական ուժերի կողմից դրան որոշակի շեշտադրումներ տալու ու մարդկանց լրացուցիչ սթրեսի ենթարկելու կարիք չկա», - ասաց նա։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ հարկատեսակը եկամտային հարկ է, ՌԴ-ում կազմում է 13 տոկոս, Հայաստանում՝ 20 տոկոս, այսինքն՝ 7 տոկոսը պետք է վճարեն Հայաստանում։

Բադասյանը վստահեցրեց, որ ի սկզբանե պատրաստ են եղել ընդառաջ գնալ արտագնա աշխատանքի մեկնողների պահանջներին և չէին պլանավորել, որ արձագանքն այսպես էմոցիոնալ կլինի։

Ամենից շատ դիտված