Գեղարքունիքում ճանապարհ փակած բնակիչներին հանդիպել է մարզպետը։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նշեց, որ բնակիչները ծանուցվել են այդ մասին.«Օրենքը մշակվել ու ուժ է ստացել 2016 թվականին։ Այդ ժամանակ որոշվել է, որ արդեն 2024 թվականից կգործի օրենքը։ Ես այս հարցը բարձրացրել եմ ՊԵԿ նախագահի մոտ։ Արդեն 15 օր է՝ քննարկումներ են տարվում, որպեսզի հասկանան, թե ինչ լուծումներ պետք է տրվեն հարցին։ Եկեք իրար հետ սպասենք, մինչև քննարկումներն ավարտվեն»։
Բնակիչներից մեկը հետաքրքրվեց.«Եթե օրենքը հաստատվի, գործի, մեր վիճակը ո՞նց ա լինելու»։
«Եկեք ժամանակից առաջ չընկնենք։ Այս պահին որևէ մեկի նկատմամբ որևէ վարչարարություն չի իրականացվելու»,-պատասխանեց մարզպետը։
Ավելի վաղ
հայտնել ենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչներն փակել են Սևան- Վարդենիս մայրուղու՝ Ծակքար գյուղի կամուրջը։ Նրանք բողոքում են նոր օրենքի դեմ, ըստ որի, արտագնա աշխատանքի մեկնածները պետք է ՀՀ-ում հարկ վճարեն։