Երևանում տղամարդը հարվածներ է հասցրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակցին, ապա հրկիզել կայանված Honda-ն․ shamshyan.com
copy image url

Երևանում տղամարդը հարվածներ է հասցրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակցին, ապա հրկիզել կայանված Honda-ն․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 22:32 20-02-2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 15-ի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթում՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտ՝ ավտոտեխսպասարկման կետում, ավտոմեքենա է այրվում: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16։20-ի սահմաններում, Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Ալբերտ Զ․-ն վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածել է նշված ավտոտեխսպասարկման կետի աշխատակից, Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Գ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո հրկիզել է վերանորոգման նպատակով կայանված «Honda» մակնիշի ավտոմեքենան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված