ԵՊՀ այսրոպեական ռեկտորի հերթական շահախարդախության վերաբերյալ․ Կարեն Հեքիմյան
copy image url

ԵՊՀ այսրոպեական ռեկտորի հերթական շահախարդախության վերաբերյալ․ Կարեն Հեքիմյան

Միտք 1 տարի առաջ - 09:43 19-02-2024
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ի հերթական շահախարդախության վերաբերյալ:

Ուրեմն, այսրոպեական Հ.Հ-ն մեծ շուքով «ազդարարում է», որ «ԵՊՀ-ն առաջին անգամ ընդգրկվել է «Times Higher Education»-ի՝ համալսարանների համաշխարհային վարկանիշավորման ցանկում, որը ներկայացնում է աշխարհի լավագույն համալսարանների ցանկը՝ կարևորելով հետազոտական առաքելությունը»։

Այժմ, եկեք պարզենք, թե ինչ է իրենից ներկայացնում «Times Higher Education»-ը: Դա Լոնդոնում տպագրվող բազմահազար շաբաթաթերթերից մեկն է, որի զգալի հատվածը հումորային ուղղվածածություն ունի: Ժամանակին շաբաթաթերթը համագործակցում էր կրթության ոլորտում մաստագիտացվող «QS» սոցիոլոգիական կազմակերպության հետ, որի տվյալներն օգտագործում էր համալսարանների ռեյտինգը հրապարակելիս: Սակայն վերջին 6 տարում «QS»-ի և «Times Higher Education» շաբաթաթերթի «համագործակցությունը» դադարեցված է:

Խոսելով «Times Higher Education»-ի մասին այսրոպեական Հ.Հ-ն «համեստորեն» լռում է, որ դա սովորական շաբաթաթերթ է: Այնպիսի, ինչպիսիք են մեր երկրում տպագրվող «02»-ը, «Գրական թերթը», «Գինդը», «Կրթությունը», «Ոզնին», «Հայ զինվորը»: Այժմ պատկերացնենք, որ Հայաստանում տպագրվող «Կրթություն» կամ «Գրական թերթ» շաբաթաթերթերը հրապարակեն իրենց վարկածով աշխարհի բուհերի ռեյտինգը: Ի դեպ, այդպիսի նախաձեռնության դեպքում, հայկական շաբաթաթերթերում ՌԴ Սիկտիվկարի համալսարանի ռեյտինգն Օքսֆորդի համալսարանի ռեյտինգից ավելի բարձր կլիներ:

Ինչևէ: «Times Higher Education» շաբաթաթերթի ընդհանուր ցուցակում առկա է 2,671 բուհ: ԵՊՀ-ն որևէ տեղ այդ ցուցակում չի զբաղեցնում և նշված է 1500+ համարի ներքո: Այնպես, ինչպես, օրինակ` թվով 16 ուզբեկական և 8 ղազախական բուհեր:

ՀԳ. Բռնցքամարտի մրցաշարերը լինում են մի շարք վարկածներով, օրինակ` IBF, WBA, WBO, WBC և այլն:
Ժամանակին ընկերներիցս մեկն առաջարկեց բռնցքամարտի մրցաշար կազմակերպել «X» գեղեցկության սրահի վարկածով: Համապատասխան ֆինանսների առկայության դեպքում, կարելի է նաև Crocodile վարկածով ՀՀ ԱԺ ընտրություններ կազմակերպել»։

Ամենից շատ դիտված