«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ- ղեկավար Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արդյո՞ք նորմալ մարդ է ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն:
Ի՞նչ կաներ, օրինակ` Մասաչուսետսի, Հարվարդի կամ Սորբոնի համալսարանի ղեկավարը, եթե խայտառակ կերպով պարտվեր դատարանում:
Նախ` նշված կրթօջախների ղեկավարներն իրենց թույլ չէին տա օրենք խախտել, իսկ, եթե խախտեին, ապա խնդիրը կլուծեին արտադատական կարգով: Այնուամենայնիվ, եթե նույնիսկ գործը դատարանում հայտնվեր, ապա վերջիններս կսահմանափակվեին հենց առաջին դատական պարտությամբ: Դատաքննությունը չէին երկարացնի, քանզի կմտածեին իրենց և իրենց ղեկավարած կրթօջախների պատվի, արժանապատվության և, ի վերջո, իմիջի մասին:
ԵՊՀ-ն առաջին ատյանի դատարանում խայտառակ պարտություն կրեց: Սակայն, արդյո՞ք նորմալ մարդ է ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն: Արդյո՞ք վերջինս կդադարեցնի դատական «պայքարը» և, ըստ այդմ, կփրկի ԵՊՀ-ի պատվի, արժանապատվության և իմիջի մնացած փշրանքները: Չգիտեմ: Համենայնդեպս, համաշխարհային հռչակավոր կրթօջախների օրինակը հենց այնպես չբերեցի: