Մխիթար Հայրապետյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ
copy image url

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ

Ներքին 1 տարի առաջ - 22:39 16-02-2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 13-ին հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտական էկոհամակարգի զարգացման և գիտահետազոտական (R&D) կենտրոնների հետ սերտ համագործակցության ձևավորման, ինչպես նաև գիտահետազոտական ոլորտում պետական պատվերների ձևակերպման հետ կապված հարցեր:

«Գիտուժ» նախաձեռնության անդամները նախարարին են ներկայացրել, թե գործունեության ինչ հիմնական ուղղություններ ունեն, մարդկային ինչ ներուժ է ներգրավված նախաձեռնության կազմում և ինչպես են պատկերացնում համագործակցության հնարավորությունները Նախարարության հետ: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են գիտահետազոտական ոլորտի պետական ֆինանսավորման կարևորությունը, նշել, որ գիտությունն ու հետազոտությունն այն գործիքներն են, որոնք կարող են ապահովել երկրի տնտեսական զարգացումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև չափելի և իրատեսական նպատակների ձևակերպման կարևորությանը:

Ամենից շատ դիտված