Իրանը ծրագրում է փակել իր ցամաքային սահմանները հարևան երկրների հետ
copy image url

Իրանը ծրագրում է փակել իր ցամաքային սահմանները հարևան երկրների հետ

Արտաքին 1 տարի առաջ - 15:01 16-02-2024
Իրանը ծրագրում է փակել իր ցամաքային սահմանները հարևան երկրների հետ։ Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտարարել է Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Կիումարս Հեյդարին։

Հեյդարին նշել է, որ Իրանը երբեք մտադիր չի եղել սպառնալ հարևան երկրներին, խախտել նրանց սահմանները կամ ներխուժել այնտեղ։

«Սա անարդարություն չէ հարևան երկրների նկատմամբ։ Ցանկացած երկիր իրավունք ունի փակել իր սահմանները»։