Գիշերով ըսպես գաս, շան փայ կդառնաս.Անի թաղամասի բնակիչներն ահազանգում են
copy image url

Գիշերով ըսպես գաս, շան փայ կդառնաս.Անի թաղամասի բնակիչներն ահազանգում են

Ներքին 1 տարի առաջ - 12:55 16-02-2024
Գյումրիի տարբեր թաղամասերի բնակիչներից Oragir News-ը ստանում է բողոքներ, հիմնական բողոքը ոչ միայն քանդված և անանցանելի փողոցներին է վերաբերվում, այլ նաև թափառող շներին։ Գյումրիի քաղաքապետարանից ասում են, որ թափառող շների վնասազերծման տարբերակը դեռևս մնում է ստերջացումը։

Վնասազերծման այս տեսակը արդյունավետ չէ, որովհետև մի կողմից հարյուրավոր շներ ստերջացվում են, մյուս կողմից էլ քաղաքում թափառող շների քանակն է ավելացել։

«Աղբամանների մոտը կատղած-սոված շներ են, իրիկունը վեցից հետո անհնար է դուրս գալը։Էս թաղը պրոբլեմ է ամեն ինչ։Քանդված փողոցը ջանդամ, ցեխը ոտքերդ սրբես կանցնի, էս շների հարցը ինչ պտի էղնի։Երեխեքը դպրոցից մինչեւ գուկան ահը սրտներիս մեջ է։Քանիմ ամիս առաջ, երեխու վրա էր թռել շունը, երեխեն ճչալով ներս ընկավ։Հեչ տեր չեն էղնի, հեչ մեկի պետքը չէ...չիդես ուր դիմես, ինչ էնես։ Քաղաքապետարանը ես չիդեմ ինչով է զբաղված, կըսեն`ստերջացված է, չեն վնասե։Արդեն մենք էլ ենք հոգնել, կնայես քաղաքի կենտրոնը ուրիշ քաղաքականություն է, մեր թաղը ուրիշ։Ըսպես էլ բան կեղնի.քանդածը`քանդած է, անտերի ու անտերության մատնված երկիր է»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Անի թաղամասի Մինասյան Ավետիսյան փողոցի բնակիչներից մեկը։

Վոլոդյա պապն էլ, ով տաքսի է վարում ասում է. «Գիշերով, որ հանկարծ էս մեր փողոցով անցնիս շան փայ կդառնաս։Ոհմակներով ման գուկան, մե խայտառակ վիճակմ։ Անունով երկրորդ քաղաքն է, բայց էս ինչ վիճակ է։Փողոցները քանդած, զիբիլը բերաններս կլցվի, շներն էլ մարդկանցից շատ։Որ խնդրից խոսամ, որը թողնիմ։ Քաղաքապետը շներին դեմքով գիտե, պարոն քաղաքապետ ըլը արի 58 տես ծանոթ դեմք կտեսնիս, մարդ ես էլի»։

Բնակիչներից բողոքներ ստանում ենք Մուշ թաղամասից, Սավոյան փողոցից։Այս թաղերի բնակիչների խնդիրը ևս թափառող շներն ու քանդված փողոցները։

Գեղեցիկ Գևորգյանը Սավոյան փողոցում է ապրում, ասում է`շների պաշտպանները թող գան, մեր տեղը ապրին։

Մուշ թաղամասի բնակիչներն էլ նշում են, որ ստերջացման մասին լսել են, բայց դրանից շների հարձակման դեպքերը չեն նվազել։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի