Արծվի արձանի մոտ Nissan-ը բախվել է արգելապատնեշին և շրջվելով հայտնվել հանդիպակաց գոտում. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Արծվի արձանի մոտ Nissan-ը բախվել է արգելապատնեշին և շրջվելով հայտնվել հանդիպակաց գոտում. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 13:06 14-02-2024
Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել կոտայքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում Nissan Tida մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Արծվի արձանի մոտ՝ դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Երբ տեղի է ունեցել Nissan-ի բախումը՝ երկաթե արգելպատնեշներին, երկաթներից մեկը շպրտվել ու վնասել է այդ պահին դեպի Սևան ընթացող Toyota մանկիշի ավտոմեքենան, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է Nissan-ի առջև թափառող շան հայտնվելը, ու վարորդը, ով երիտասարդ աղջիկ է, տեսնելով շանը, խույս է տվել ու հավանաբար չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Մի քանի քաղաքացիներ էլ նշում էին, որ ավտոմեքենան բախվել է իր առջև հայտնված շանը, ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը:

Դեպքի վայրում էլ պարեկներն ու քննիչները հայտնաբերել են սատկած շանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված