Վազորդ Երվանդ Մկրտչյանը Belgrade Indoor Meeting 2024 մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել
copy image url

Վազորդ Երվանդ Մկրտչյանը Belgrade Indoor Meeting 2024 մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել

Սպորտ 1 տարի առաջ - 23:17 13-02-2024
Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար վազորդ Երվանդ Մկրտչյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի փակ մարզասրահում կայացած Belgrade Indoor Meeting 2024 մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել, ինչպես նաև Հայաստանի ռեկորդ սահմանել։

Մկրտչյանը 1500 մետր վազքատարածությունը հաղթահարել է 3։38.12 րոպեում, ինչն անկախ Հայաստանի ամենաբարձր արդյունքն է աթլետիկայում։

Հիշեցնենք՝ օրերս գյումրեցի մարզիկը դարձել էր Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնության հաղթող՝ 1500 մետր վազքատարածությունում ցույց տալով 3։45․55 րոպե արդյունք։ Մկրտչյանն առաջին տեղն էր զբաղեցրել՝ հետևում թողնելով Թուրքիայի երկու ներկայացուցիչների։