Oragir.News-ի տեղեկություններով՝ այսօր Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է:
Հիշեցնենք, որ ավեի վաղ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմն ունի զոհ և վիրավորներ։