Աղբատար մեքենայի անձնակազմը ՌԴ-ում երեխաների է փրկել
copy image url

Աղբատար մեքենայի անձնակազմը ՌԴ-ում երեխաների է փրկել

Արտաքին 1 տարի առաջ - 15:50 12-02-2024
Աղբատար մեքենայի անձնակազմը Սվերդլովսկի մարզի Իլինսկոյե գյուղում հերոսություն է արել՝ այրվող տնից երեք երեխայի փրկելով։

Վարորդ Սերգեյ Սերգեևը և նրա օգնականը, նկատելով հրդեհը, անմիջապես շտապել են այրվող տուն և այնտեղից դուրս բերել երեք երեխայի։ Հրդեհի պահին ծնողները տանը չեն եղել։

Փրկված երեխաներն ասել են, որ տանը ևս մեկ երեխա կա, սակայն աղբատար մեքենայի անձնակազմը չի կարողացել գտնել նրան ներսում եղած ծխի պատճառով։ Չորրորդ երեխային հայտնաբերել են մահացած։

Ամենից շատ դիտված