Ֆրանսիան կոչ է անում դադարեցնել մարտերը Գազայի հատվածում
copy image url

Ֆրանսիան կոչ է անում դադարեցնել մարտերը Գազայի հատվածում

Արտաքին 1 տարի առաջ - 18:55 11-02-2024
Ֆրանսիան հայտարարություն է տարածել՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում` զգուշացնելով Ռաֆահում հումանիտար աղետի սպառնալիքի մասին, եթե Իսրայելը լայնածավալ հարձակում իրականացնի քաղաքի վրա։

«Իսրայելի լայնածավալ հարձակումը Ռաֆահի վրա կստեղծի աղետալի հումանիտար իրավիճակ: Աղետից խուսափելու համար մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները», - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Ֆրանսիան նաև կոչ է անում Իսրայելին կոնկրետ գործողություններ ձեռնարկել Գազայի հատվածում խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Գազայի հատվածի և նրա բնակիչների ապագան հնարավոր է միայն Պաղեստինի և Իսրայելի խաղաղ գոյակցությամբ։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի