Եթե տրանսպորտը թանկանար, ժողովուրդը դուրս կգար փողոց, իշխանությունը վախեցավ․ հարցում

Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 17:00 10-02-2024

Անի Ներկարարյան

Լրագրող

Քաղաքային իշխանությունը որոշել էր սեպտեմբերի 1-ից թանկացնել հանրային տրանսպորտի բոլոր տեսակների ուղևարձը, ինչը բուռն քննարկումների տեղիք տվեց։ Ոմանք հայտարարեցին, որ թանկանալու դեպքում կիրականացնեն բողոքի ակցիաներ, մի մասն էլ նշում էր, որ կհրաժարվեն օգտվել ավտոբուսներից։

Երեկ ավագանուց հայտնեցին, որ փետրվարի 13-ի նիստում նախատեսված ավտոբուսային փոխադրումների ուղևարձը թանկացնելու հարցը հանել է։ Նշենք, որ դեռևս տարիներ առաջ տրանսպորտի թանկացման դեմ բողոքում էին նաև ներկա իշխանականներից՝ Ալեն Սիմոնյանը, Լուսինե Բադալյանը և այլն, սակայն այսօր նրանք, կարծես թե, կողմ են այդ որոշմանը։

Oragir.News-ը շրջեց Երևանի փողոցներով, անցորդներից հետաքրքրվելով՝ ինչի՞ց վախեցավ իշխանությունը, որ տրանսպորտի թանկացման հարցն օրակարգից հետ կանչեց։

«Եթե տրանսպորտը թանկանար, ժողովուրդը դուրս կգար փողոց»,- ասաց հարցվածներից մեկը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված