Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել Իրակլի Կոբախիձեին և կառավարության կազմին

Արտաքին 1 տարի առաջ - 22:42 08-02-2024
Վրաստանի խորհրդարանն այսօրվա լիագումար նիստում վստահություն է հայտնել Իրակլի Կոբախիձեին եւ կառավարության կազմին։ Նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեին ու կառավարության կազմին աջակցել է 84 պատգամավոր, դեմ՝ տասը։ Քվեարկության համար գրանցվել է խորհրդարանի 105 պատգամավոր։

Կառավարության կազմում ընդամենը մեկ փոփոխություն կա՝ Ջուանշեր Բուրչուլաձեի փոխարեն պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է Իրակլի Չիկովանին։ Մնացած գերատեսչությունների ղեկավարներն օրենսդիր մարմնի կողմից հաստատվել են անփոփոխ։

Այն է՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, Վրաստանի արդարադատության նախարար՝ Ռատի Բրեգաձե, Արտաքին գործերի նախարար՝ Իլիա Դարչիաշվիլի, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար՝ Լևան Դավիթաշվիլի, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար՝ Իրակլի Կարսելաձե, Ֆինանսների նախարար՝ Լաշա Խուցիշվիլի, Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար՝ Օթար Շամուգիա, Վրաստանի մշակույթի և սպորտի նախարար՝ Թեա Ծուլուկիանի, Կրթության նախարար՝ Գիորգի Ամիլախվարի, Օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար՝ Զուրաբ Ազարաշվիլի, Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար՝ Թեա Ախվլեդիանի։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում