Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ագնեսա Խամոյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանի, ասաց, որ ՔՊ-ի համար գումար է հավաքվել, իսկ Փաշինյանը ՔՊ-ի վարչության նախագահն է ու չի կարողացել ապահովել ֆինանսական թափանցիկությունը։
«Հիմա մեր բյուջեի դեպքում, քաղաքացին ի՞նչ վստահություն կարող է ունենալ, որ կարող եք ապահովել թափանցիկություն։ Անկեղծ, որ դուք պատասխանում էիք, ես այն հին թեզը հիշեցի՝ պատերազմից հետո այսպիսի թեզ էր տարածված՝ ասում էին՝ «խեղճ Նիկոլն ի՞նչ անի՝ նախկինները հողերը տվել էին»։ Հիմա այս կոռուպցիոն գործերի առումով էլ այնպիսի տպավորություն է, որ հանրությանն ուզում եք ազդակ հաղորդել՝ խեղճ Նիկոլն ի՞նչ անի, բոլորը կոռումպացված են, բացի ձեզանից»,- ընդգծեց պատգամավորը։