Նախօրեին ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառման ներքո «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն վիդովմունք էր հայտնել իր և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին նույն գրառման մեջ հիշատակելու համար։
«Ես հասկանում եմ, որ դու որոշ բաներ ծանր ես տանում, բայց այլևս ինձ կոռուպցիոներների հետ նույն տեղում չդասես»,-մեկնաբանությունում գրել էր Դանիել Իոաննիսյանը։
Oragir.news-ի հետ զրույցում Իոաննիսյանն ասաց, որ Ալեն Սիմոնյանի կոռուպցիոներ լինելու վերաբերյալ տարբեր հրապարակումներ են եղել, դա հետ կապված բազմաթիվ լրագրողական հետաքննություններ են եղել, որ ինքը այդ մասին առաջին անգամ չէ, որ խոսում է։
«Դրա հետ կապած կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացություն է տվել։ Առաջին անգամ չէ, որ ես այդ մասին խոսում եմ, նման մեղադրանքներ նաև 2019 թ-ին ենք հնչեցրել, ու խոսել ենք այն մասին, որ բավականին տարօրինակ ձևով Ալեն Սիմոնյանը անշարժ գույք ձեռք բերեց։ սակայն այդ մասին իրավապահներից գոհացնող պատասխան չստացանք, փոխարենը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արձանագրել էր օրենքի խախտման դեպքը»։
Դիտարկմանը, թե արդյոք նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեն ևս չպետք է զբաղվի Սիմոնյանի ապօրինի հանստացմամբ՝ նա պատասխանեց, որ նույն հարցով երկու անգամ քննություն չի կարող լինել։