Չգիտենք, թե մեր կողքը նստած պատգամավորներն ինչ սեռական կողմնորոշում ունեն

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:23 07-02-2024
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը շատ վտանգավոր է համարում ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի հայտարարությունը, որ իրենք չեն պաշտպանի այն մարդկանց, ովքեր նույն սեռի զուգընկեր են ընտրում:

«Դուք այս ամբիոնից ասում եք` եթե մարդն ավանդական սեռական կողմնորոշում չունի, կարելի է իրեն ծեծել, բռնություն գործադրել»,- ԱԺ-ում ասաց Հակոբյանը:

Ըստ նրա` ոչ մեկ չգիտի, թե իր կողքինն ինչ կողմնորոշում ունի: «Պարոն Նազարյան, դուք չգիտեք, թե ձեր ֆրակցիայում ով ինչ կողմնորոշում ունի, ձեր կողքը նստած պատգամավորներն ինչ կողմնորոշում ունեն»,- ասաց Հասմիկ Հակոբյանը:

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանին դուր չեկավ այս արտահայտությունը: «Կարգի հրավիրեք»,- ասաց նա:

Հասմիկ Հակոբյանն էլ ասաց. «Պարոն Խաչատրյան, մենք էլ չգիտենք, թե մեր խմբակցությունում ով ինչ կողմնորոշում ունի, պետք չէ այստեղից լեգիտիմացնել բռնությունը ու մեսիջ հղել, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքացիներին կարելի է ցխել»,- ասաց պատգամավորը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ