Լեհաստանը վարկ է հատկացրել Ուկրաինայի հետ համատեղ զենքի արտադրության համար
copy image url

Լեհաստանը վարկ է հատկացրել Ուկրաինայի հետ համատեղ զենքի արտադրության համար

Արտաքին 1 տարի առաջ - 08:42 05-02-2024
Լեհաստանը վարկ է տրամադրել Ուկրաինայի և Լեհաստանի միջև զենքի համատեղ արտադրության համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։

Նրա խոսքով՝ Լեհաստանը միայն հունվարի 22-ին է միացել «Մեծ յոթնյակի» (G7) երկրների վիլնյուսյան հռչակագրին՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ, երբ Կիև այցելեց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Ադ ժամանակ կողմերը համաձայնության են եկել «շատ կարևոր հարցերի շուրջ»։

«Լեհաստանը վարկ է հատկացրել Ուկրաինայի և Լեհաստանի միջև զենքի համատեղ արտադրության համար: Դա շատ կարևոր է: Մենք արդեն մատակարարել ենք լեհական զենքի բաղադրիչները: Մեզ ավելին է պետք»,- ասել է Ժովկվան:

Ամենից շատ դիտված