ԱՄՆ-ը և Ուկրաինան ամրապնդում են համագործակցությունը զենքի արտադրության ոլորտում
copy image url

ԱՄՆ-ը և Ուկրաինան ամրապնդում են համագործակցությունը զենքի արտադրության ոլորտում

Արտաքին 1 տարի առաջ - 13:48 09-12-2023
ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպես նաև զինամթերքի արտադրության ոլորտում կարիքները բավարարելու մտադրության մասին հայտարարություն։ Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը՝ հղում անելով ԱՄՆ Առևտրի նախարարության հայտարարությանը։

Հաղորդվում է, որ ԱՄՆ վարչակազմը ստեղծել է միջգերատեսչական խումբ, որը աջակցություն կտրամադրի Ուկրաինայի արդյունաբերությանը և գործընկերներին՝ բիզնես գործարքների և արտահանման պահանջների վերաբերյալ:

Բացի այդ, Պենտագոնի և Միացյալ Նահանգների արդյունաբերական գործընկերները Կիևին տրամադրել են տեխնիկական տվյալներ՝ FrankenSAM հիբրիդային հակաօդային պաշտպանության համակարգերի տեղական արտադրությունը սկսելու համար:

Ամենից շատ դիտված